Էլ-փոստ:
Ծածկագիր:
    Մոռացել եմ | Գրանցում
ArmreDevils.do.am Մանչեստեր Յունայթեդի ֆան կայք

Մարզադաշտ
17.11.2012, 19:18



Ամբողջական անվանում` Սթեմֆորդ Բրիջ

Տեղագրություն` Լոնդոն, Անգլիա

Հիմնադրված է՝ 1876 թվականին

Բացվել է՝ 28 Ապրիլի, 1877

Ճարտարապետ՝ Արչիբալդ Լեյտչ

Սեփականատեր՝ Չելսի ֆուտբոլային ակումբ

Տարողություն՝ 42,050

Դաշտի չափսերը՝ 103 x 67 մ



Չելսին իր պատմություն մեջ ունեցել է ընդամենը մեկ 
մարզադաշտ` «Սթեմֆորդ Բրիջը», և այն օգտագործվել է սկսած ակումբի հիմնադրումից: Այն պաշտոնապես բացվել է 1877թ, Ապրիլի 28-ին: Նրա գոյության առաջին 28 տարիների ընթացքում օգտագործվել է բացառապես «Լոնդոն Աթլետիկս» ակումբի կողմից և միայն աթլետիկայի համար: 1904 թ. մարզադաշտը գնվեց գործարար Գաս Միրսի և նրա եղբայր Ժոզեֆ Միրսի կողմից, ով արդեն մոտակայքում գնել էր հողատարածք և ցանկանում էր այնտեղ անցկացնել ֆուտբոլային հանդիպումներ:

Մարզադաշտը նախագծված է Միրս ընտանիքի կողմից, իսկ կառուցված` ճարտարապետ Արչիբալդ Լեյտչի կողմից: Նրանք առաջարկեցին վարձով տալ դաշտը «Ֆուլհեմ»-ին, բայց ձախողվեցին: Եվ Միրս ընտանիքը որոշեց հիմնել սեփական ֆուտբոլային ակումբը` «Չելսին»: Ակումբների մեծ մասի մարզադաշտերը հիմնվել են իրենց ստեղծումից հետո, սակայն Չելսին ստեղծվեց Ստեմֆորդ Բրիջի համար: Քանի որ Ֆուլհեմ անունով ակումբ գոյություն ուներ, և Կեսինգթոն, Ստեմֆորդ Բրիդջ և Լոնդոն անունները մերժվեցին, ակումբի անվանում ընտրվեց «Չելսին»:

Սկզբնապես Ստեմֆորդ Բրիջը նախատեսված էր տեղավորել մինչև 100,000 հանդիսական: Վաղ 1930-ական թթ. դաշտի հարավային մասը տանիքապատվեց և սկսեց կոչվել Շեդ Էնդ, որտեղ հավաքվում էին Չելսիի ամենահավատարիմ երկրպաագուները, հատկապես 1960-ական, 70-ական և 80-ական թվականներին:

Ուշ 1960-ական և վաղ 70-ական թթ., ակումբի ղեկավարությունը որոշեց արդիականացնել Ստեմֆորդ Բրիդջը, դրանից հետո այն կընդուներ մինչև 50,000 հանդիսական: Վերանորոգումը սկսեց վաղ 1970-ական թթ. Իսթ Սթենդում, բայց աշխատանքը ձգձգվեց մինչև 1990-ական թթ. կեսերը: Հյուսիսային, հարավային և արևմտյան հատվածները տեղափոխվեցին դաշտին ավելի մոտ, և այս գործընթացը ավարտին հասցվեց 2001 թվականին:

Երբ «Սթեմֆորդ Բրիջը» Քեն Բեյթսի ժամանակաշրջանում վերանորոգվեց, շատ լրացուցիչ կառույցներ նույնպես ավելացվեցին մարզադաշտին, օրինակ` երկու հյուրանոց, ճաշարաններ, Չելսի հանրախանութը, այցելուների համար ստեղծված Չելսի Սպորտի Աշխարհ ցուցահանդեսը: Այս ամենը կատարվեց ավելի շատ հանդիսական ապահովելու համար, սակայն հաջողության չհասավ: 2003 թվականին Չելսին գնվեց Աբրամովիչի կողմից: Շուտով որոշում ընդունվեց փակել Չելսի բրենդը, և ուշադրություն դարձնել Չելսիին, որպես ֆուտբոլային ակումբ:

Չելսիի մարզանքների դաշտը Կոբհեմ Սրեյն է: Չելսին այստեղ է հաստատվել 2004 թ., այն բանից հետո, երբ նրանց նախկին մարզումների դաշտը` «Հարլինգտոնը» գնվեց «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կողմից 2005 թվականին: Նոր դաշտում հարմարանքների ստեղծումը ավարտվեց 2007 թվականին:
Ակումբը որոշել է դաշտի տարողությունը մեծացնել մինչև 50,000: Այն բանի պատճառով, որ դաշտը գտնվում է մեծ մայրուղու վրա, իսկ դիմացը գտնվում են երկու երկաթուղիներ, հանդիսականները կարող են մուտք գործել միայն Ֆուլհեմ փողոցի մուտքով:
Դիտումներ: 854 | Հեղինակ: sogo | Ռեյթինգ: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Անուն *: Էլ-փոստ:
Կոդ *:
Вот здесь много статей про заработок в интернете, SEO, SMM.
А вот это - социальная сеть для блоггеров и вебмастеров.
Также есть сайт, где можно смотреть фильмы онлайн без регистрации.
Также можете посетитьь автомобильный портал и .
популярный автомобильный блог с обзорами авто.
Уделите также внимание шаблонам для вордпресс , которые можно скачать бесплатно и на любую тематику.