| # | Խաղացող | Գոլ |
|---|---|---|
| 1 | Խուան Մատա | |
| 2 | Ֆերնանդո Տորրես | |
| 3 | Գարի Կեհիլ | |
| 4 | Օսկար | |
| 5 | Ֆրենկ Լեմպարդ |
![]() | 0:3 | ![]() |
| Չելսի | Յուվենթուս | |
| Չեմպիոնների Լիգա 20.11.2012(23:45) Մարզադաշտ: «Յուվենթուս Թուրին» | ||
| Քննարկում | ||
| Տեսահոլովակ | ||
![]() | -:- | ![]() |
| Չելսի | Մանչեսթեր Ս. | |
| Պրեմիեր Լիգա 25.11.12. (19:55) Մարզադաշտ: «Սթեմֆորդ Բրիջ» | ||
| Քննարկում | ||
| Ուղիղ միացում | ||
| # | Ակումբ | Խ | Մ |
|---|---|---|---|
| 1 | Մանչեսթեր Սիթի | 12 | 28 |
| 2 | Մանչեսթեր Յունայթեդ | 12 | 27 |
| 3 | Չելսի | 12 | 24 |
| 4 | Վեսթ Բրոմվիչ | 12 | 23 |
| 5 | Էվերտոն | 12 | 20 |
| 6 | Արսենալ | 12 | 19 |
| 7 | Վեսթ Հեմ | 12 | 18 |
| 8 | Տոտտենհեմ | 12 | 17 |
| 9 | Ֆուլհեմ | 12 | 16 |
| 10 | Սուոնսի | 12 | 16 |
| 11 | Լիվերպուլ | 12 | 15 |
| 12 | Նյուքասլ | 12 | 14 |
| 13 | Նորվիչ | 12 | 14 |
| 14 | Ստոկ Սիթի | 12 | 12 |
| 15 | Ուիգան | 12 | 11 |
| 16 | Սանդեռլենդ | 12 | 9 |
| 17 | Աստոն Վիլլա | 12 | 9 |
| 18 | Ռեդինգ | 12 | 9 |
| 19 | Սաութհեմփթոն | 12 | 9 |
| 20 | ՔՓՌ | 12 | 4 |
| 17.11.2012, 19:18 | |
![]() Ամբողջական անվանում` Սթեմֆորդ Բրիջ Տեղագրություն` Լոնդոն, Անգլիա Հիմնադրված է՝ 1876 թվականին Բացվել է՝ 28 Ապրիլի, 1877 Ճարտարապետ՝ Արչիբալդ Լեյտչ Սեփականատեր՝ Չելսի ֆուտբոլային ակումբ Տարողություն՝ 42,050 Դաշտի չափսերը՝ 103 x 67 մ Չելսին իր պատմություն մեջ ունեցել է ընդամենը մեկ մարզադաշտ` «Սթեմֆորդ Բրիջը», և այն օգտագործվել է սկսած ակումբի հիմնադրումից: Այն պաշտոնապես բացվել է 1877թ, Ապրիլի 28-ին: Նրա գոյության առաջին 28 տարիների ընթացքում օգտագործվել է բացառապես «Լոնդոն Աթլետիկս» ակումբի կողմից և միայն աթլետիկայի համար: 1904 թ. մարզադաշտը գնվեց գործարար Գաս Միրսի և նրա եղբայր Ժոզեֆ Միրսի կողմից, ով արդեն մոտակայքում գնել էր հողատարածք և ցանկանում էր այնտեղ անցկացնել ֆուտբոլային հանդիպումներ: Մարզադաշտը նախագծված է Միրս ընտանիքի կողմից, իսկ կառուցված` ճարտարապետ Արչիբալդ Լեյտչի կողմից: Նրանք առաջարկեցին վարձով տալ դաշտը «Ֆուլհեմ»-ին, բայց ձախողվեցին: Եվ Միրս ընտանիքը որոշեց հիմնել սեփական ֆուտբոլային ակումբը` «Չելսին»: Ակումբների մեծ մասի մարզադաշտերը հիմնվել են իրենց ստեղծումից հետո, սակայն Չելսին ստեղծվեց Ստեմֆորդ Բրիջի համար: Քանի որ Ֆուլհեմ անունով ակումբ գոյություն ուներ, և Կեսինգթոն, Ստեմֆորդ Բրիդջ և Լոնդոն անունները մերժվեցին, ակումբի անվանում ընտրվեց «Չելսին»: Սկզբնապես Ստեմֆորդ Բրիջը նախատեսված էր տեղավորել մինչև 100,000 հանդիսական: Վաղ 1930-ական թթ. դաշտի հարավային մասը տանիքապատվեց և սկսեց կոչվել Շեդ Էնդ, որտեղ հավաքվում էին Չելսիի ամենահավատարիմ երկրպաագուները, հատկապես 1960-ական, 70-ական և 80-ական թվականներին: Ուշ 1960-ական և վաղ 70-ական թթ., ակումբի ղեկավարությունը որոշեց արդիականացնել Ստեմֆորդ Բրիդջը, դրանից հետո այն կընդուներ մինչև 50,000 հանդիսական: Վերանորոգումը սկսեց վաղ 1970-ական թթ. Իսթ Սթենդում, բայց աշխատանքը ձգձգվեց մինչև 1990-ական թթ. կեսերը: Հյուսիսային, հարավային և արևմտյան հատվածները տեղափոխվեցին դաշտին ավելի մոտ, և այս գործընթացը ավարտին հասցվեց 2001 թվականին: Երբ «Սթեմֆորդ Բրիջը» Քեն Բեյթսի ժամանակաշրջանում վերանորոգվեց, շատ լրացուցիչ կառույցներ նույնպես ավելացվեցին մարզադաշտին, օրինակ` երկու հյուրանոց, ճաշարաններ, Չելսի հանրախանութը, այցելուների համար ստեղծված Չելսի Սպորտի Աշխարհ ցուցահանդեսը: Այս ամենը կատարվեց ավելի շատ հանդիսական ապահովելու համար, սակայն հաջողության չհասավ: 2003 թվականին Չելսին գնվեց Աբրամովիչի կողմից: Շուտով որոշում ընդունվեց փակել Չելսի բրենդը, և ուշադրություն դարձնել Չելսիին, որպես ֆուտբոլային ակումբ: Չելսիի մարզանքների դաշտը Կոբհեմ Սրեյն է: Չելսին այստեղ է հաստատվել 2004 թ., այն բանից հետո, երբ նրանց նախկին մարզումների դաշտը` «Հարլինգտոնը» գնվեց «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կողմից 2005 թվականին: Նոր դաշտում հարմարանքների ստեղծումը ավարտվեց 2007 թվականին: Ակումբը որոշել է դաշտի տարողությունը մեծացնել մինչև 50,000: Այն բանի պատճառով, որ դաշտը գտնվում է մեծ մայրուղու վրա, իսկ դիմացը գտնվում են երկու երկաթուղիներ, հանդիսականները կարող են մուտք գործել միայն Ֆուլհեմ փողոցի մուտքով: | |
| Դիտումներ: 1061 | Հեղինակ: sogo | Ռեյթինգ: 5.0/1 | |
| Всего комментариев: 0 | |

